26/10/2024 21:00
Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշաններ կարող են չլինել
Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարային դիաբետի բարդություն է, որն ազդում է աչքերի վրա:
Այն առաջանում է աչքի hետևի մասում գտնվող լուսազգայուն հյուսվածքի արյունատար անոթների (ցանցաթաղանթ) վնասման հետևանքով։ Դիաբետի ժամանակ ցանցաթաղանթը կարող է աստիճանաբար վնասվել՝ առաջացնելով տեսողության խնդիրներ։
Սկզբում դիաբետիկ ռետինոպաթիան կարող է ոչ մի ախտանիշ չառաջացնել կամ բերել միայն թեթև տեսողության խնդիրների, սակայն ռետինոպաթիան ի վերջո կարող է հանգեցնել կուրության:
Վիճակը հնարավոր է զարգանա յուրաքանչյուրի մոտ, ով ունի 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ: Որքան երկար ժամանակ հիվանդը դիաբետ ունենա և որքան քիչ վերահսկվի վերջինիս արյան շաքարը, այնքան ավելի հավանական է, որ կզարգանա աչքի այս բարդությունը:
Դիաբետիկ ռետինոպաթիայի վաղ փուլերում կարող է ախտանիշներ չլինեն:
Վիճակի զարգացման հետ նկատվում են փոփոխություններ՝
տեսադաշտի մեջ լողացող բծեր կամ մուգ թելեր (օղակներ),
մշուշոտ տեսողություն,
տատանվող տեսողություն,
տեսադաշտում մութ կամ դատարկ տարածքներ,
տեսողության կորուստ:
Դիաբետի պատշաճ կառավարումը տեսողության կորուստը կանխելու լավագույն միջոցն է: Եթե ունեք դիաբետ, դիմեք ձեր ակնաբույժին ամեն տարի բբերի լայնացմամբ ակնահատակի հետազոտություն անցնելու համար, նույնիսկ եթե տեսողությունը լավ է թվում:
Հղիության ժամանակ դիաբետի զարգացումը (գեստացիոն դիաբետ) կամ հղիանալուց առաջ դիաբետ ունենալը կարող է մեծացնել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Եթե հղի եք, ձեր ակնաբույժը հղիության ընթացքում կարող է խորհուրդ տալ աչքի լրացուցիչ հետազոտություններ:
Անմիջապես դիմեք ակնաբույժի, եթե տեսողությունը հանկարծակի փոխվում է կամ դառնում ոչ հստակ, բծավոր ու մշուշոտ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն