26/10/2024 18:03
Եգիպտոսն անհանգստացած է՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճը կարող է հանգեցնել նոր լայնածավալ պատերազմի
Եգիպտոսն անհանգստություն է հայտնել, որ մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածության աճը՝ պայմանավորված Իսրայելի կողմից Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու հետ, կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի։ Այդ մասին նշված է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Կահիրեն մեծ անհանգստությամբ է հետևում Մերձավոր Արևելքում ահագնացող լարվածությանը, այդ թվում՝ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին և դատապարտում է իրավիճակի սրացմանը հանգեցնող ցանկացած տեսակի գործողություն»,- նշված է հայտարարությունում։
Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարությունում մտահոգություն է հնչում նաև լարվածության վերջին աճով պայմանավորված՝ համաշխարհային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների առնչությամբ։