26/10/2024 16:47
5,5 մագնիտուդով երկրաշարժ` Չինաստանում
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում։
Չինաստանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդած տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ` Ակսու շրջանում, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
2,7 միլիոն բնակչություն ունեցող այս շրջանում հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։