26/10/2024 20:07
Ֆիլիպիններում «Տրամի» փոթորկի հետևանքով 81 մարդ է զոհվել, 34-ն՝ անհետ կորել
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուզոն կղզում մոլեգնած «Տրամի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի, հայտնել է ֆիլիպինյան GMA News հեռուստաալիքը։ Մինչ այդ նշվում էր 60 զոհի մասին։
Տուժածները, ըստ վերջին տվյալների, 66-ն են, 34 մարդ անհետ կորած է համարվում։ Նշվում է, որ Ֆիլիպիններում մի քանի օրվա ընթացքում երկու ամսվա տեղումներ են գրանցվել՝ հորդառատ անձրևներ, որոնք հանգեցրել են ջրհեղեղների ու սողանքների։
Փոթորիկը նյութական վնասներ է պատճառել 4,4 միլիոն մարդու, մի քանի հարյուր մարդ մինչև այժմ գտնվում է ժամանակավոր ապաստարաններում։