28/10/2024 16:21
Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Վիկտոր Համբարձումյան և Երզնկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սուրեն Ազատյանի վարած մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: