28/10/2024 18:06
Հնարավոր է` հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպում անցկացնեն գերիների և անհետ կորածների հարցով․ ԱԱԾ պետ
Մոտ ժամանակներս հնարավոր է` հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպում անցկացնեն գերիների և անհետ կորածների հարցով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ նշելով, որ հանդիպումը, հավանաբար, հանձնաժողովների կազմով տեղի կունենա, վայրն էլ դեռևս որոշված չէ։
Ժամկետների մասին, ինչպես նշեց Աբազյանը, հավելյալ կտեղեկացնեն։
«Արդյունքների մասով եկեք չշտապենք հայտարարություն անել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե այդ հանդիպումից հնարավո՞ր է արդյոք ակնկալել որոշակի արդյունքներ։