28/10/2024 19:49
Գրիգորյան, Կարապետյան, Մարգարյան․ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների նոր ցուցակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ հաստատելով ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի առաջադրած թեկնածուների նոր ցուցակը:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.
1) Գրիգորյան Վահե
2) Կարապետյան Նորա
3) Մարգարյան Աննա»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։