28/10/2024 19:21
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում է
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ:
Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցչին և դուրս եկել 1/4, որտեղ արդեն 6:3 հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Մրցումային առաջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 7:4 հաշվով հաղթել է թուրք մրցակցին, ապա քառորդ եզրափակչում հավասար պայքարում զիջել է իրանցի մրցակցին՝ 1:1:
72 կգ քաշային Հայկ Մելիքյանը մեկ վստահ հաղթանակից հետո զիջել է Ֆրանսիայի ներկայացուցչին, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը մեկնարկել է պարտությամբ: