28/10/2024 12:26
5.6 տոկոս տնտեսական աճը շատ բարձր ցուցանիշ է, ինչը պլանավորել է կառավարությունը 2025-ին. Ֆինանսների նախարար
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է՝ 5.6 տոկոս տնտեսական աճը շատ բարձր ցուցանիշ է, ինչը պլանավորել է կառավարությունը 2025 թվականին։
«Բազայի նման աճը, ինչպես տեղի է ունեցել վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ապահովել 5.6 տոկոս տնտեսական աճ, իմ կարծիքով, կլինի բավականին բարձր ցուցանիշ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախարարի խոսքով՝ տնտեսության մեջ ամեն ինչ չէ, որ գտնվում է կառավարության ազդեցության տիրույթում, ըստ այդմ, երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար տարբեր գործոններ են հարկավոր։
«Կառավարության հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տնտեսվարողները կկարողանան տնտեսական գործունեություն իրականացնել, ներդրումներ լինեն, ես կարծում եմ՝ մենք պետք է ավելի հավակնոտ լինենք»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա ասաց, թե մինչև 2026 թվականը հնարավոր կլինի ապահովել միջինը 7 տոկոս տնտեսական աճ։