28/10/2024 12:36
2024թ. հունվար-oօգոստոս ամիսներին ՀՀ-ում տնտեսական աճը կազմել է 9 տոկոս
Տնտեսության աճը ՀՀ-ում 2024թ. հունվար-օգոստոսին կազմել է 9 տոկոս, խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ դա հիմնականում պայմանավորված է այնպիսի հատվածների աճով, ինչպիսիք են առևտուրը և արդյունաբերությունը. «Շինարարական հատվածը 2024թ. նույնպես նպաստել է տնտեսական ակտիվության աճին»։
Նախարարը շեշտեց, որ առանց մշակող արդյունաբերության հաշվառման (այսինքն՝ ոսկու), աճի ցուցանիշը հոկտեմբերին կկազմեր ոչ թե 5,6 տոկոս, այլ 4,8 տոկոս, իսկ տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին 9-ի փոխարեն կկազմեր 4,6 տոկոս։