28/10/2024 11:24
ԱՄՆ-ն դատապարտել է «միջազգային նորմերի բոլոր խախտումներով անցկացված» Վրաստանի ընտրությունները և պահանջել «հաղորդումների ամբողջական հետաքննություն»
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում ընտրություններին մասնակցությունը ցույց է տալիս վրաց ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մինչդեռ, ըստ նրա, իշխող կուսակցությունն օգտագործել է պետական ռեսուրսներ։
Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ միջազգային դիտորդներն արդյունքները չեն անվանել ազատ և արդար:
«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերն՝ անցկացնել ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննություն»,-ասել է նա։