28/10/2024 16:16
Սահմանազատման շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում. Գլխավոր շտաբի պետ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հորդորում է Ջերմուկից ադրբեջանցիների դուրս գալու վերաբերյալ հարցն իրեն այլևս չտալ։
«Դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, հանրության դիմաց դրան ես չեմ պատասխանի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ԳՇ պետը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանը օկուպացված տարածքները պետք է հետ բերի ոչ ռազմական ճանապարհով։
«Այո, միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի հետ, կա սահմանազատման գործընթաց, դրա շրջանակներոմ նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»,- ասաց նա՝ նշելով, թե վստահ է դրանում։
ԳՇ պետի խոսքով՝ սահմանների անվտանգության համար միայն Գլխավոր շտաբի պետը չի, որ պատասխանատու է, պատասխանատու են բոլորը։
«Գլխավոր շտաբի պետը ռազմական հնարավորությունների սահմաններում կատարում է իր առջև դրված խնդիրը՝ մարտական գործողությունների ընթացքում Գլխավոր շտաբը կառավարում է մարտական գործողությունները»,- ասաց Ասրյանը։