28/10/2024 10:12
Երևանում տանը հայտնաբերվել է կնոջ մարմին. կասկածյալը որդին է
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Կասկածյալը սպանվածի որդին է, ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերել են նրան։ Նա 39-ամյա Դավիթ Ե.-ն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։