28/10/2024 21:23
Վրաստանում անցկացված ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները մերկապարանոց են․ Կրեմլ
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ շատերն այդպիսի մեղադրանքներ «սովորության համաձայն են տարածում»՝ հետևելով իրենց իսկ սահմանած «ստանդարտներին»։
«Մենք կտրականապես հերքում ենք նման մեղադրանքները։ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտության մասին հայտարարությունները մերկապարանոց են»,- ասել է Պեսկովը։