28/10/2024 12:33
Հնդկաստանից եկած աշխատանքային միգրանտների թիվը 2024-ին էականորեն նվազել է. Նախարար
2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այսինքն, եթե խոսքն աշխատանքային միգրանտների մասին է, ապա, իմ տվյալներով, նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա:
Սակայն, Հովհաննիսյանը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ աշխատելու նպատակով.
«Ճիշտն ասած՝ դրան չեմ տիրապետում»։