29/10/2024 17:31
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 4 շախմատիստներ
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմտի ֆեդերացիայից։
«Հայաստանից մասնակցում են 4 շախմատիստներ՝
ՄՎ Արսեն Դավթյան՝ Մ18 տղաներ
ՖՎ Ալեքս Սահակյան՝ Մ18 տղաներ
Գոռ Ասկանազյան՝ Մ14 տղաներ
Սոնա Կրկյաշարյան՝ Մ14 աղջիկներ»,- նշված է հաղորդագրությունում։