29/10/2024 10:05
Հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանյան իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում ինչ-որ փուլում դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն:
Նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ, չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:
Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերած պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի, գործելու հնարավորություն են տալիս:
Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել»: