29/10/2024 12:17
ՀՀ քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին, փողին և հարստությանը, հազվադեպ՝ փառքին առաջնահերթություն տվողներից. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.
1-ին աստիճան. կերակուր եւ սեքս,
2-րդ աստիճան. փող եւ հարստություն
3-րդ աստիճան. փառք եւ ճանաչում,
4-րդ աստիճան. գիտելիք,
5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։
Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անդամներ են որոշում ընդունում։
Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է 1-ին եւ 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։
4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ ազդեցությունը որոշումների ընդունման վրա, կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։