29/10/2024 09:47
«Հրապարակ». «Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»․ մանրամասներ՝ Փաշինյան-Ալիև զրույցից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին Ալիև-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաև 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիևին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել և երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիևը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.
«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետև գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։
Ալիևը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։
Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ»։