29/10/2024 16:01
«Իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումից և դեգերումից հետո վերջապես գտավ իրենը՝ «լափիզմը». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Փաստորեն, «իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումից և դեգերումից հետո գտավ իրեն ամենահարազատ «իզմը»․ դա «լափիզմն է», հերթական դատական նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որում նա պետության իրավունքն «ուտելու իրավունքի» հետ էր համեմատել։
«Այսինքն՝ կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է պետության 8-9 ֆունկցիաներից, ըստ Մասլոույի բուրգի՝ կարիքներից ամենաբազայինը երաշխավորել և վերջ։ Իսկ իրականության մեջ նա խթանում է արտագաղթը, որովհետև եթե պետության ֆունկցիան կերակրելն է, և հայը պետք է մնա Հայաստանում զուտ ուտելու համար, ապա Ամերիկայում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ ավելի լավ կարող է կերակրեն, Ֆրանսիայում ամենալավն են կերակրում։ Նիկոլի արտահայտությունն արտագաղթի խթան է»,-ասաց Արմեն Աշոտյանը։