29/10/2024 14:24
2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է. ԿԲ նախագահ
2024 թվականի երրորդ եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.6 %, բնականոն գնաճը սեպտեմբերի համար կազմել է 0.7 %, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ, ներառելով որոշակի ռիսկեր։ 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է, դեռևս ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր մակարդակում։ Ակտիվության աճին մեծապես նպաստել են շինարարության ծառայությունների և առևտրի ճյուղերի զգալի աճը»,-ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահն ասաց, որ այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի ու սպառման հետագա միտումների վերաբերյալ։