29/10/2024 13:38
Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Եվս երկու ամսով երկարացվել է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքի ժամկետը։ Նա կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր անցած ամսվա սկզբին՝ իր աշխատասենյակում կատարված խուզարկությունից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ գործից մանրամասներ չի հայտնում, հայտնում է «Ազատություն»-ը։
Սուրեն Աբովյանի հետ ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել նաև Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Լոռու մարզում գործող «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատերերը։ Բայց նրանք ստորագրությամբ ազատ էին արձակվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։