29/10/2024 22:13
ՔՊ-ն Սրբուհի Գալյանին է առաջադրել Արդարադատության նախարարի պաշտոնում
ՔՊ-ն հաղորդագրություն է տարածել․
«Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը»։
Նշենք, որ Գալյանը 2020 թվականից ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է։