Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ՝ 175, ապա՝ 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: