29/10/2024 16:18
Երբ ինձ ասացին Հայաստան գալու մասին, անմիջապես նայեցի քարտեզին. Նոայի պաշտպան
«Նոայի» պաշտան Գոնսալո Սիլվան ծավալուն հարցազրույց է տվել պորտուգալական հեղինակավոր «Tribuna Expresso» պարբերականին, որտեղ խոսել է նաև «Նոայի» և Հայաստանի մասին, փոխանցում է Armsport.am-ը:
«Ես դեռ ոչինչ չունեի, բայց ավելի հասուն էի և ունեի անհրաժեշտ համբերությունը` մինչև ճիշտ տեղում հայտնվեցի: Նույնիսկ մի քանի առաջարկ ունեցա Պորտուգալիայից՝ «Կասա Պիայից» ու «Էշտրելայից»: Բայց պետք էր, որ ես գայի այստեղ, և Աստծո շնորհիվ, ես այժմ Հայաստանում եմ, խաղում եմ Կոնֆերենցիաների լիգայում և անչափ երջանիկ եմ։
Ինձ շատ գրավեց «Նոայի» նախագիծը: Ակումբը ցանկանում է դառնալ չեմպիոն և պայքարում է դրա համար: Երբ ինձ ասացին Հայաստան գալու մասին, անմիջապես նայեցի քարտեզին, խորհրդակցեցի գործակալիս հետ ու որոշեցի գալ: Երկու տարվա պայմանագիր ստորագրեցի: Երևանում կյանքը շատ լավ է, քաղաքը հրաշալի է, կան շատ զբոսաշրջիկներ, սնունդը լավ է, միակ թերությունը՝ ծովափ չունենալն է։
Մարզիչ Ռուի Մոտան, որը նույնպես պորտուգալացի է, հրաշալի անձնավորություն է։ Նա մեզ աջակցում է ամեն ինչում: Մեր թիմը միասնական է, և շատ ենք աշխատում, որպեսզի լավ արդյունքներ ստանանք: Հայաստանը մեզ շատ լավ ընդունել է, և ես իսկապես ուրախ եմ, որ այստեղ եմ»,- Գոնսալո Սիլվա։