29/10/2024 14:35
«Ինձ ամենաքիչը հետաքրքրում է՝ Բաքվում ինչ են մտածել». Քոլոյանը՝ Ադրբեջանի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին (Տեսանյութ)
Ես ընդամնեը կախել եմ մեխանիզմ, որը ցույց է տալիս որոշակի քաղաքի ժամ. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցները ռադիոտան պատից կախելու իր որոշմանը։
Դիտարկմանը, թե որոշակի երկրներ չեն, այլ թշնամական երկրներ են՝ Քոլոյանն արձագանքեց. «Դա ձեր մեկնաբանությունն է։ Ես որևէ քաղաքական մեկնաբանություն չեմ անում, ես հանրային հիմնարկի ղեկավար եմ և ունեմ անձնական կածիք՝ որն է թշնամի երկիր, և որը՝ ոչ, բայց ներկայացնելու մտադրություն չունեմ»։
Հարցին, դա արդյո՞ք պաշտոնական Բաքվին սիրաշահելու փորձ էր՝ Քոլոյանը պատասխանեց. «Ինձ ամենաքիչը հետաքրքրում է՝ պաշտոնական Բաքվում ինչ են մտածել»։
Իսկ հաշվի չի՞ առել, որ այնտեղ աշխատողներ կան, որոնց երեխաները զոհվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ Արմեն Քոլոյանը պատասխանեց. «Ենթադրել եմ, որ դա պետք է ընկալվի մեխանիկական գործիք, որը ցույց է տալիս ժամ, ընդամենը դա, հոգեբանական ճնշումը չեմ ենթադրել, որ կարող է լինի։ Հետագայում, կոլեկտիվում խոսելով՝ որոշել ենք հանել»։