30/10/2024 15:34
Սեպ խրողների թիվը գնալով շատանում է, ասել եմ՝ իմ ու Փաշինյանի միջև սեպ մի խրեք, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ ինքն անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հակասություն չունի։
«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես, երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է՝ ինձ չի հուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ իրենից պետք չի վտանգ զգալ։
«Ես ասել եմ՝ իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է»,- ասաց նա։
ՔՊ-ականն ասաց, թե սեպ խրողների թիվը գնալով շատանում է։