Այսօր, 11:30
Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները դրական ենք գնահատում. ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
Հայաստանը Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական է գնահատում, այս մասին լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Վստահաբար, մենք միտված ենք նրան, որ նախաձեռնված գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում իրականություն դառնան»,- ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև շփումները օգուտ տալիս են։
Նա ասաց, թե հայկական կողմը տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։
Հարությունյանը մանրամասներ չհայտնեց, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում, միայն ասաց, թե քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակ։