30/10/2024 11:06
Թուրքիայից լրագրողներ են ժամանելու Հայաստան. կներկայացվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
Կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մենք ունեցել ենք համաժողովներ, այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք կլինի Հայաստանում, թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու»,- ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում Իրանից 4 օրով խումբ է ժամանելու Հայաստան, քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկ»-ը։
«Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որոնց կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»»,- հավելեց նա։