30/10/2024 10:26
2025-ի պետբյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ, նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 658 միլիոն դրամ, ԱԺ-ին՝ 7 միլիարդ 72 միլիոն դրամ
2025 թվականի պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Սա 632 միլիոն դրամով ավելի քիչ է, քան 2024 թվականի համար նախատեված գումարն էր։
«Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6%-ով ավելի է, քան 2024 թվականինը»,- նշեց նախարարը։
Նախագահի աշխատակազմին 2025 թվականի բյուջեով կհատկացվի 1 միլիարդ 658 միլիոն դրամ, որը 6.4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին։
«Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 միլիարդ 617 միլիոն դրամ, որը 4.1%-ով ավելի քիչ է, քան 2024-ին, իսկ կապիտալ ծախսերը կլինեն 41 միլիոն դրամ, որը 51 %-ով է ավելի քիչ է, քան՝ 2024-ին»,- մանրամասնեց Վահե Հովհաննիսյանը։
Ազգային ժողովի բյուջեն կկազմի 7 միլիարդ 72 միլիոն դրամ, որը պակաս է 2024-ից 2.6%-ով։
«Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 միլիարդ 815 միլիոն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 257 միլիոն դրամ»,- ասաց Ֆինանսների նախարարը։