30/10/2024 13:59
ԱԺ-ի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների գծով կհատկացվի 151,3 մլն դրամ. նորոգման աշխատանքներ էլ են նախատեսվում
ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7,1 մլրդ դրամ։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը մանրամասնել է, որ «Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսված է 6 մլրդ դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար` 1,3 մլն դրամ:
Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով նախատեսվում է հատկացնել 151,3 մլն դրամ։
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով կհատկացվի 114,5 մլն դրամ:
«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավմանը կուղղվի 257,6 մլն դրամ: Նախատեսվում է վերազինել ԱԺ հերթական նիստերի ուղիղ եթերն ապահովող տեսախցիկները:
Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք աշխատանքներին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 97.4 մլն դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ: