30/10/2024 17:24
«Հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»․ Փաստաբանը հայտնում է՝ բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․
«Երևանում տեղի է ունեցել ոստիկանական հերթական ապօրինությունը։ Օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով, բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, որոնցից երկուսը ձերբակալվել են։
Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։
Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»։