30/10/2024 21:31
Իրանը հանել է iPhone-ների ներմուծման արգելքը
Իրանի իշխանությունները հանել են iPhone-ների ներմուծման բոլոր սահմանափակումները, շուտով կներդրվի դրանց ներմուծման և գրանցման նոր մեխանիզմ, հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին։
Նշենք, որ Իրանը մայիսի 30-ից արգելել էր ցանկացած սերնդի iPhon-ների ներմուծումը երկիր։
Ամերիկյան Apple կորպորացիան էլ իր հերթին Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով հեռացրել էր իրանցի ծրագրավորողների բոլոր բջջային հավելվածներն App Store-ից։