30/10/2024 11:23
Նարեկ Մկրտչյանը Կատարում հանդիպել է երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի գործադիր տնօրենի հետ
Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարակ Ալ-Հաջրիի հետ։ Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Պարոն Հաջրիի հետ զրույցի ընթացքում քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկու երկրներում առկա աշխատուժի լիարժեք օգտագործման և կարողությունների զարգացման վերաբերյալ․ պատրաստակամություն ենք հայտնել՝ շարունակելու իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ուղղություններով։
Ընդգծել ենք նաև, որ աշխատուժի ակտիվացման ուղղությամբ աշխատանքները բխում են նաև վերջերս ստորագրված «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի» շրջանակում ստանձնած պարտավորություններից»։