30/10/2024 15:22
Դարձրել են ամոթ չունեցող մարդկանց հասարակություն. հանրային բարոյականության ճգնաժամ է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
Ակնհայտ է, որ մենք ունենք հանրային բարոյականության ճգնաժամ. պաշտոնյան մի օր կարող է գնալ Ակնայում նկարվել, ասել՝ Ակնան իմ հայրենիքն է, հետո հայտարարել, թե այն միշտ էլ Ադրբեջանի մաս է ճանաչվել, և այդքանից հետո բավարար չափով չարժանանալ հանրային պարսավանքի։ Հարյուրավոր նման օրինակներ կարելի է թվարկել. սրանք հանրային բարոյականության, հանրային առողջության խնդրահարույց լինելու դրսևորումն են, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հանրային հարաբերությունների կարգավորման պարզ բանաձևերն անգամ այլևս չեն գործում, ինչպես, օրինակ՝ սա լավ է՝ ապրես, սա վատ է՝ ամոթ քեզ։ Ամոթանքի երևույթն է վերացել։ Հինգ-վեց տարի անդադար նպատակադրված ձևավորում են ամոթ չունեցող մարդկանց հասարակություն, բայց, կարող եմ ասել, որ իրավիճակն անհուսալի չէ, ես շատ եմ մտածում այդ մասին և վստահ եմ, որ երբ ազգային իշխանություն ունենանք, գործիքները կան, կարող ենք արագ վերականգնվել»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում