Արաբկիրի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել. ՔԿ

30/10/2024 15:19

Արաբկիրի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին ևս մեկ անդամի և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահի մասով:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2005-2007թթ. ընթացքում Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Հ․Շ․-ի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի մասով ևս նախաքննությունն ավարտվել էր և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էին դատարան։

Նշված հանցագործությունների առնչությամբ վարույթի՝ նախաքննության փուլում գտնվող մասով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, ի թիվս Երևան քաղաքի նախկին Արաբկիր թաղային համայնքի ավագանու այլ անդամների, Է․Կ․-ի կողմից, պաշտոնավարման ժամանակահատվածում, առերևույթ մի շարք չարաշահումներ կատարելու հանգամանքը։

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամները, այդ թվում՝ Է․Կ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 158 500 000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Մասնավորապես՝ Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովը համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի 3 շենքի թիվ 60 բնակարանը, Փափազյան փողոցի 23 շենքի «Կուլտուրայի տուն»-ը և Կոմիտասի փողոցի 8 շենքի 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (նկուղը) 2006 թվականի տարբեր ամիսներին կայացրած եզրակացություններով նպատակահարմար է գտել աճուրդային կարգով օտարել:

Հաշվի առնելով, որ տվյալ տարածքները որևէ մեկին վարձակալությամբ հանձնված չեն և փաստացի ազատ են՝ դրանց օտարման գործընթացն իրականացնելու նպատակով, նախկին Արաբկիր համայնքի ավագանու՝ թվով 10 անդամները, այդ թվում՝ Է.Կ.-ն, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի եզրակացությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կայացրել են որոշումներ, որոնց համաձայն՝ Արաբկիր համայնքին պատկանող 79քմ ընդհանուր մակերեսով հիշյալ բնակարանի, 446.75 քմ մակերեսով «Կուլտուրայի տան և Կոմիտասի փողոցի 8 շենքի, 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի վաճառքներն իրականացվել են աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով կադաստրային և շուկայական արժեքից անհամեմատ ցածր գին՝ համապատասխանաբար 3.350.000 ՀՀ դրամ, 108.066.000 ՀՀ դրամ և 1.370.000 ՀՀ դրամ։ Դա այն դեպքում, երբ հիշյալ տարածքների շուկայական արժեքը նշված ժամանակահատվածում կազմել է համապատասխանաբար 13.600.000, 167.410.000 և 33.860.000 ՀՀ դրամ:

Իր հերթին, համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաստատել է ավագանու հիշյալ որոշումները, որով օրենքով իրեն վստահված հիշյալ տարածքները դրվել են աճուրդի և հետագայում մեկնարկային գնով վաճառվելու արդյունքում վատնման եղանակով հափշտակվել՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Այնուհետև Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե հանդիսանալով հիշյալ տարածքների վաճառքի կապակցությամբ կազմակերպված աճուրդի կազմակերպիչը, անձնական այլ դրդումներով, ստորագրել և հաստատել է անշարժ գույքն աճուրդով օտարելու մասին արձանագրությունները, որից հետո, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստորագրել և հաստատել է կարգադրություններ, որոնցով կազմվել են վերոհիշյալ տարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր և համայնքի նախկին ղեկավարի հետ անմիջական կապ ունեցող անձանց և համայնքի միջև կնքվել են վերոհիշյալ տարածքների առուվաճառքի պայմանագրեր, դրանք սեփականության իրավունքով, շուկայականից անհամեմատ ցածր արժեքով վաճառվել են, այնուհետև գույքը ձեռք բերած անձինք դրանք շուկայական իրական արժեքով օտարել են այլ անձանց:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՓԲԸ-ի աշխատակիցները 2007-2008 թվականների ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքագրել են ընդհանուր 103.692.392 ՀՀ դրամի չափով գումար և հանձնել Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքներ իրականացնող ՓԲԸ-ի հաշվապահին (մահացել է 2010թ.): Վերջինս, օրինական հիմքերով ստանալով ընկերության կողմից իրեն վստահված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը, դրանից, ընկերության միակ մասնակցի և տնօրենի ցուցումով, համայնքային բյուջե է մուտքագրել ընդհամենը 24.459.926 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը փոխանցել է վերջիններիս՝ այդպիսով նրանց հետ միասին հափշտակելով ընկերությունից օրինական հիմքերով ստացված 79.232.466 ՀՀ դրամը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՓԲ ընկերության հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ավագանու անդամներից Է.Կ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Հաշվի առնելով, որ մեղադրյալները (մեկի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը) չեն համաձայնել ոչ արդարացնող՝ մասնավորապես մեկի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու, մյուսի դեպքում՝ մահվան հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելուն, նրանց վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ դատախազություն՝ այն դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան 02/01/2025 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան 02/01/2025 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը 02/01/2025 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է