30/10/2024 15:47
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայությունների անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։
«Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։