30/10/2024 11:41
Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին։
«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք նախապայման է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետև, ըստ նրա, ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում։