30/10/2024 14:50
Եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանիքը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը. անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին. դիրքի կին հրամանատարը (Տեսանյութ)
Սերժանտ Նաիրա Մովսիսյանն արդեն մի քանի տարի է, ինչ մարտական հերթապահության մեջ է ընդգրկված։
«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Զինված ուժերում։ Կին, թե տղամարդ՝ կապ չունի, եթե մենք բարձրացել ենք դիրքեր ու բոլորս նույն համազգեստն ենք հագնում, ուրեմն՝ պետք է կատարենք մեր խնդիրը»,- նշում է Մովսիսյանը։
Նաիրայի հայրիկն էլ է սպա եղել, միշտ երազել է՝ ինքն էլ զինվորական դառնա։
«Եթե ունես ցանկություն, եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանքիը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը։ Անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին, քանի որ ես էլ տղա ունեմ, ինձ ավելի հեշտ է այդպես՝ շատ բաներ ո՞նց է մայրը հարթում, ո՞նց է այնպես անում, որ ոչ մեկ ոչ մեկի հետ խնդիր չունենա»,- ասում է սերժանտ Մովսիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։