30/10/2024 12:18
Մենք կարողացանք ցույց տալ, որ ամբողջ գործը սարքված է, եթե նույնիսկ անհրաժեշտ է, կհասնենք ՄԻԵԴ. Չալաբյան (Տեսանյութ)
Մենք Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքում կարողացանք ցույց տալ, որ ամբողջ գործը սարքված է՝ կեղծված ապացույցների հիման վրա. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը
«Իրական ապացույցներ, որ ես որևէ տեղ խախտել եմ օրենքը, չկան այս գործում։ Եթե, բնականաբար, այդ փաստարկով հասնի ՄԻԵԴ, այնտեղ շատ ավելի օբյեկտիվ կարող է լինել քննությունն՝ առանց արտաքին գործոնների։ Եթե գործի քննությունը երկարի, որում մենք շահագրգռված չենք, բայց եթե նույնիսկ անհրաժեշտ է, բոլոր ատյաններով կգնանք ու կհասնենք ՄԻԵԴ։ Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանալու այս գործը կոծկել»,-ասաց նա։