30/10/2024 13:14
Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները. մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են. Արգիշտի Քյարամյան (Տեսանյութ)
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «չի դնում ու գրում», թե որ թվականին ինչ մեդալ է ստացել ու ինչի համար։
«Այդ հարցին անդրադառնալն, իմ տեսանկյունից, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև ես երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները, մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քյարամյանը։
Նա նշեց, թե լուրջ խոսակցություն չի համարում իր մեդալների հարցը քննարկման առարկա դարձնելը։