31/10/2024 14:06
Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների հետ:
«Դա վերաբերում է թե՛ 44-օրա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, և թե՛ Արցախի հայաթափումից հետո գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այնտեղ բոլոր հասցեատերերին կոչ կա: Տեսնենք, թե ՔՊ-ն իրեն ինչպես կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման մասով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,-ասաց նա: