31/10/2024 11:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ-ի օրակարգում որպես առաջնահերթություն չէ։
«Հայաստանի ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության ու կայունության ապահովումն է, թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է»,- ասաց նա։