31/10/2024 10:20
Էդ հարցին էլ կանդրադառնամ. Արարատ Միրզոյանը՝ Բաքվում COP-29-ին մասնակցելու մասին
Էդ հարցին էլ կանդրադառնամ, ամենայն հավանականությամբ․ ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալով Բաքվում COP 29-ին մասնակցությանը՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Դիտարկմանը, թե բյուջեի քննարկման ժամանակ դժվար թե դրա մասին հարց տան, Միրզոյանը նշեց.«Եթե այդպես լինի, ես կդիտարկեմ ձեզ առանձին ասելու հարցը»:
Հիշեցնենք, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկող COP 29-ին, թե՞ ոչ: