31/10/2024 22:46
Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր
Մելանոման գունակագոյացնող բջիջների (մելանոցիտներ) չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է այդ բջիջների անվերահսկելի աճով:
Մելանոման մաշկի չարորակ նորագոյացությունների մեջ կազմում է մինչև 5 %, սակայն մահացությամբ առաջին տեղում է :
Մելոնոմայի ախտորոշման միջին տարիքը 63 տարեկանն է:
Մելանոմայի զարգացման ռիսկի հիմնական գործոններն են՝
խալերի փոփոխություն
գունակային քսերոդերմա,
ատիպիկ, դիսպլաստիկ նևուս,
ընտանեկան ծանրացած անամնեզ,
100 -ից ավել հասարակ նևուսների առկայություն,
նախկինում ունեցած մելանոմա կամ այլ մաշկի չարորակ նորագոյացություններ ( բազալ և տափակ բջջային քաղցկեղ)։
Հիմնականում արական սեռի մոտ՝
50-ից բարձր տարիք,
բնական և արհեստական ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթներ,
մեծ բնածին նևուս ( մոտ. 20 սմ տրամագծով ),
իմունիտետի դեֆիցիտ,
լուսազգայունության I և II լուսատեսակի մաշկ,
բնակություն լեռնային գոտրիներում:
Մելանոմայի առաջացումը կանխարգելելու համար հարկավոր է
Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արհեստական լույսի աղբյուրներից։
Կիրառել լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներ ( ինչպես քսուքների, այնպես էլ հագուստի, ակնոցի տեսքով )։
Միշտ զննել մաշկը՝ հատկապես շատ խալերի առկայության և ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի դեպքում:
Որքան վաղ է ախտորոշվում մելանոման, այնքան բարենպաստ ելք է ունենում բուժումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն