31/10/2024 20:23
Բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ հաջակցություն քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար ձերբակալված 9 քաղաքացիների․ Ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց տեսակցել նրանց
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Ասպրամ Կրպեյանը այցելել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար ձերբակալված 9 քաղաքացիներին՝ Հայկ Նիկողոսյանին, Աղվան Արշակյանին, Վիգեն Ազատյանին, Արա Մկրտչյանին, Նիկոլայ Քոչարյանին, Մուշեղ Նավասարդանին, Հովհաննես Ավետիսյանին, Միքայել Օհանյանին, Արտեմ Խառատյանին։
Նրանց պահում են Էրեբունու ՁՊՎ-ում։
Ասպրամ Կրպեյանն այս առնչությամբ գրել է․
«Քիչ առաջ գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ այցելեցինք ՁՊՎ- ում ապօրինաբար պահվող 9 արժանապատիվ քաղաքացիներին: Բոլորը վճռական ու մարտական են տրամադրված:
Այս բիրտ քաղաքական բռնաճնշումները հերթական ապացույցն են Հայաստանի Հանրապետությունում հաստատված կոյուղային ժողովրդավարության»։
Նշենք, որ Էրեբունու ՁՊՎ-ի մոտ էին հավաքվել նաև բազմաթիվ քաղաքացիներ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված անձանց։
Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում էին՝ նրանց քաղաքական հետապնդման են ենթարկում երկրում տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելու համար։ Իշխանությանը նույնպես պահանջ ուղղվեց՝ դադարեցնել ապօրինի բռնաճնշումները։
«Այսօր Հայաստանում տիրում է տոտալ բռնապետություն։ Ժողովրդավարական այն դրոշակը, որով այս վարչախումբը եկել է իշխանության, չի գործում»,- հայտարարեցին նրանք։
Վաղը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15․00-ին, բողոքի ակցիա է լինելու նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ ապօրինություններին վերջ դնելու պահանջով։