Այսօր, 17:57
Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են ստորագրել Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը շուտով կստորագրվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Մինսկի երկրորդ միջազգային համաժողովի լիագումար նիստի ժամանակ։
«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կդառնա ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն։ Այն մոտ ժամանակներս կստորագրվի»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ պայմանագրում կամրագրվի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում՝ ի շահ տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և անվտանգության: