31/10/2024 15:41
Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով:
2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել 500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:
Երևանի քաղաքապետարանը փուլ առ փուլ կյանքի է կոչում ծրագիրը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը:
Երևանցիներին մնում է միայն հետևել կանոններին, չվնասել գույքը, քանի որ վերելակը ընդհանուր բաժնային սեփականություն է, նշանակում է՝ դրա պահպանումն ու փոխարինումը պետք է արվի տվյալ շինության սեփականատերերի միջոցներով։