31/10/2024 10:24
Մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Խաղաղության պայմանագրում կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակվեն, այս մասին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ սա բանակցային նորմալ գործընթաց է։
«Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասաց ԱԳ նախարարը։