Այսօր, 17:42
Իշխանությունը նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել անարդարությունների մասին բարձրաձայնողներին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ:
Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա:
Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության և իշխանության տապալումների մասին»: